Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

SOS. քաղաքում սիգ է վաճառվում

SOS. քաղաքում սիգ է վաճառվում
17.11.2013 | 13:36

Հաստլիկ- թոթոլ- խոշոր: Արդեն երկու-երեք օր է Երևանի Նոր Նորքի երկրորդ զանգվածի փողոցներում սիգ է վաճառվում: Գինը տատանվում է 800-1500 դրամի սահմաններում: Արգելված ձկան վաճառքի համար ենթադրաբար պատասխանատու են իրավապահ մարմիններն ու բնապահպանության նախարարությունը: Ինչո՞վ են զբաղված այս կառույցները, որ օրը ցերեկով խոշոր չափերի սիգը այսուայն ծառի տակ վաճառվում է: Հայտնի փաստ է, որ Սևանում սիգի պաշարները հասել են նվազագույն մակարդակին, և սիգի գոյությունը լճում ընդհանրապես վտանգված է: Կասկածում եմ, թե այս մասին տեղյակ չեն համապատասխան ատյանները, իսկ եթե իսկապես տեղյակ չեն, ապա գոյություն ունի հանցավոր խումբ (հակված եմ մտածելու, որ այն կազմված է իրավապահներից և նախարարության ներկայացուցիչներից միաժամանակ), որը սիգի մեծ որս է սկսել: Սևանը դատարկվել է գրեթե: Այնտեղ իշխող են դառնում այլ ձկնատեսակներ, որոնք նույնիսկ սպառնում են սիգի գոյությանը, մյուս կողմից էլ` սիգի գողությանը նպաստում են նրա որսի արգելման պաստասխանատուները: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի ոստիկանությունը զբաղված է միայն քաղաքական ու քաղաքացիական ցույցեր ցրելով, մինչդեռ Սևանը դատարկվում է նույն այդ ոստիկաններից ոմանց թողտվությամբ ու ձկնորսների հետ հանցավոր համագործակցությամբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ